«Շշի Մելոյի» գործարար եղբայրը կալանավորվեց

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես  Ավագյանը այսօր՝ օգոստոսի 8–ին որոշում կայացրեց բավարարել քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել  ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի եղբորը՝ «ՍԱՄ-ՀԱՐ» ՍՊԸ–ի տնօրեն, գործարար Ռոբերտ Մանուկյանին: Այս մասին հայտնում է News.am-ը:

Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել երեկ՝ օգոստոսի 6–ին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար։

Այս թեմայով
am