Ռոբի Ուիլյամսը դեբյուտային դերով հանդես կգա «Մեծագույն շոումենը» ֆիլմի հաջորդ մասում. Daily Mail (լուսանկարներ)

Բրիտանացի երգիչ և երգահան Ռոբի Ուիլյամսը, ըստ շրջանառվող լուրերի, դեբյուտային դերով հանդես կգա «Մեծագույն շոումենը» ֆիլմի հաջորդ մասում, գրում է Daily Mail-ը:

Աբյուրի տեղեկություններով՝ երգիչը ֆիլմում հանդես գալու առաջարկը ստացել է իր ընկեր, դերասան Հյու Ջեքմանից:

45-ամյա երգիչը հունիսին Լոնդոնի «The Man. The Music. The Show» համերգային ներկայացումների շրջանակում միացել էր իր 50-ամյա ընկերոջը՝ «Մեծագույն շոումենը» ֆիլմի գլխավոր դերակատար Հյու Ջեքմանին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Հյուն այնքան է տպավորվել Ռոբիի ելույթից, որ առաջարկել է նկարահանվել «Մեծագույն շոումենը» ֆիլմի հաջորդ մասում, որը հագեցած է լինելու մի շարք երաժշտական և պարային ներկայացումներով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնի չէ, թե արդյոք Զաք Էֆրոնը, Միշել Ուիլյամսը և Քիլա Սեթլը կրկին հանդես կգան ֆիլմի հաջորդ մասում:

«Մեծագույն շոումենը» ֆիլմի հիմքում ընկած է Բարնում Թեյլորի իրական պատմությունը, որը որոշում է հետևել իր երազանքին, ստեղծում է հետաքրքիր ներկայացում-սենսացիա, որն էլ դառնում է համաշխարհային շոու բիզնեսի սկիզբը:

Տարեսկզբին ֆիլմի ռեժիսորը, պատասխանելով ֆիլմի երկրորդ մասի վերաբերյալ խոսակցություններին, հայտնել էր, որ ֆիլմը հաջողել է, ուստի «բնական է, որ մարդիկ շարունակություն են պահանջում»:

 

Այս թեմայով
am