Անցած շաբաթ ՀՀ–ում գրանցվել է 596 արտակարգ պատահար, որոնց հետևանքով զոհվել է 3 և տուժել 107 մարդ. ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 22-28-ը գրանցվել է 864 դեպք, որից  596-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 185 կենցաղային կանչ, 487 հրդեհի ահազանգ, 85 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 107 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 9 քաղաքացի:

Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 40 դեպք, որից 13-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 9 դեպք, զոհվել է 1,  տուժել՝  8 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Այս թեմայով
am