Ագարակի միակ միջնակարգ դպրոցը ունի ֆիզկուլտուրայի և ինֆորմատիկայի ուսուցիչների կարիք

Ագարակի միակ միջնակարգ դպրոցը ունի ֆիզկուլտուրայի և ինֆորմատիկայի ուսուցիչների կարիք:

Ագարակի միակ միջնակարգ դպրոցի տնօրեն Անժելա Աղայան փաստում է, որ դպրոցը ունի ինֆորմատիկայի և ֆիզկուլտուրայի ուսուցիչների թափուր աշխատատեղեր, ինչպես նաև դպրոցը խնդիր ունի պատուհանները և դռները թարմացնելու հարցում:

Դպրոցի ամենամեծ խնդիրներից տանիքի, հողանցման և ջեռուցման հարցերը լուծվել են «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»-ի հայտարարած մրցույթի շահառու ՀԿ աշխատանքների շնորհիվ, որի արդյունքում դպրոցը տարեկան կխնայի միայն էլեկտրաէներգիայի վրա ծախսվող 1.600.000 դրամ:

Տեղեկացնենք, որ դպրոցը ունի 671 աշակերտ՝ սովորող 25 դասարաններում, տեղադրվելում են 120 տաքացուցիչներ, որ լուծվի ամբողջ դպրոցի համաչափ ու կայուն ջեռուցման հարցը: ՀԿ ներկայացուցիչ Էդգար Զաքարյանը ասեց, որ ծրագիրը արժե մոտ 30.000 եվրո. ամրացվել է տանիքը, կատարվել է նոր հողանցման կոնտուր, տեղադրվել են արևային վահանակներ, բավականին խնայողական էլեկտրատաքացուցիչներ, ջերմակարգավորիչ, որի շնորհիվ մարդկային գործոնի բացակայությամբ՝ ավտոմատ կարգով էլեկտարտաքացուցիչները միանում են առավոտյան վեցին և անջատվում ժամը տասին, և այդ չորս ժամվա էներգիան միանգամայն բավարար է նորմալ դասապրոցեսի անցկացման համար: Ընդ որում, ջերմակարգավորիչի շնորհիվ շաբաթ և կիրակի օրերին դրանք չեն միանում:

Ընդհանուր առմամբ ունեն փայտե վառարանների ինֆրակարմիր ալիքների էֆեկտ: Ծրագիրի շրջանակում դպրոցը համալրվել է նաև գերմանական լավագույն ֆիրմաներից մեկի արևային ֆոտոէլեկտրակայանով, մոտ քսան տարի պիտանելիության ժամկետ ունեցող ինվերտրով՝ այն արևային հաստատուն էներգիան փոխակերպում է փոփոխական հոսանքի , որը օգտագործվում է դպրոցում:

«Այս պահին էլեկտրացանցը տեղադրում է նոր հաշվիչներ, որ դպրոցը կարողանա կուտակել էլեկտրաէներգիա, աշխատանքային շրջանում օգտագործելու համար»-ասում է Էդգար Զաքարյանը: Meganews.am-ի լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք արևային էներգիայի կիրառում հնարավոր է ապահովել բնակելի շենքերում, Էդգար Զաքարյանը պատասխանեց, որ 3 սենյականոց բնակարանի համար 5 կիլովատանոցկայանը էլեկտրաջեռուցիչներով կարժենա 2.600.000 դրամ, դրա շնորհիվ բնակարանը 5 ամիս կունենա ջեռուցում և ամսեկան 10.000 դրամի էլեկտրաէներգիա, ու դրանք շատ լավ պայմաններ են:

Հիշեցնենք, որ Ագարակի դպրոցը ունի նաև տասը տարվա պայմանագիր Ագրարային համալսարանի հետ հոսքային դասարանների հետ կապված, որի շրջանակում կառուցվել է ջերմոց, աճեցվում են ցիտրուսային ծառեր, կանաչեղեն, վերջինս օգտագործվում է դպրոցի ճաշարանում:

Կարինե Սահակյան

 

Այս թեմայով
am