Մեղրի տնտեսական ազատ գոտին գործարկելու համար դեռևս, նվազագույնը, պետք է հստակեցվեն աշխատողներին առաջարկվող պայմանները

Մեղրու տնտեսական գոտին դեռևս չի գործում Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սանվելյանը օրերս պատասխանելով լրագրողների բազմաթիվ հարցերին մասնավորապես ասեց, որ Մեղրի տնտեսական ազատ գոտին գործարկելու համար դեռևս, նվազագույնը, պետք է հստակեցվեն աշխատողներին առաջարկվող պայմանները: Իսկ համայնքում կան բազմաթիվ այլ անելիքներ, որոնց մեծ մասի նախաձեռնությանը առաջինը արձագանքել է «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» -ը:

Ծրագրերը դրվել են հանրային քննարկման, որոշվել է առաջնահերթությունը, արդյունքում գրեթե ամբողջությամբ ապահովվել ենք փողոցների լուսավորությունը, ամենուրեք տեղադրվել են նստարաններ, գնել ենք գյուղական մանկապարտեզների համար անհրաժեշտ գույք, ջրատաքացուցիչներ, վառարաններ, լուծվել են խաղահրպարակների խնդիրները, գյուղական Լիճք և Տաշտուն համայնքների յուրաքանչյուր տնտեսությանը փորձնական ծրագրով տրամադրվել է 12 000 եվրո արժողությմաբ 70 տ ծղոտե վառելիքային բրիկետներ, այդպես պահպանելով մոտակա անտառների ծառերն անօրինական հատումներից և այլն:

Այս տարի կառավարության սուբվենցիոն ծրագրով Մեղրի համայնքից դեպի Ագարակ գնացող ճանապարհին կառուցվում է գյուղատնտեսական շուկա, որտեղ կվաճառվեն համայնքի բարիքները, ծրագրի համայնքի կողմից ներդրվող չափաբաժինը կազմվել է կրկին «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» -ի աջակցությամբ: «Իհարկե, բոլոր խնդիրները այսքանով չեն լուծվւմ:

Բնապահպանական խնդիրից հատկապես Կարճևանում փոշու առկայության հարցին լուծում ենք տվել՝ սպասում ենք 4 - րդ ջրցան մեքենային»,- հստակեցրեց Սամվելյանը: meganews.am-ի լրագրողի  այն հարցին, թե որքա՞ն արդարացի են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ցուցարար աշխատակիցների պահանջները և հայտարարությունները, Սանվելյանը պատասխանեց, որ հարցը իր գործունեության ոլորտին չի վերաբերում, կարող է միայն ասել, որ Ագարակի պղանձամոլիբդենային կոմբինատը տարեկան տրամադրում է 36 միլիոն դրամ, որպես սոցիալական աջակցություն համայնքին, վերջերս էլ համաֆինանսաորել է Ագարակի զբոսայգու կառուցումը, որը շահագործման է հանձնվում այս օրերին:

Կարինե Սահակյան

Այս թեմայով
am