«Վերջապես մեր խիստ հնամաշ՝ երեք տասնամյակի կենսագրություն ունեցող գույքը փոխարինել ենք նորով».Նունե Առաքելյան

«Մանակապարտեզը ունի մեկ խառը խումբ՝15 երեխա, 6 աշխատող, երեխաներին ընդունում ենք 3 տարեկանից մինչև դպրոց գնալը: Ծրագրի ֆինանսավորման շրջանակում, վերջապես մեր ամբողջ խիստ հնամաշ՝ երեք տասնամյակի կենսագրություն ունեցող գույքը փոխարինել ենք նորով, խոհանոցային բոլոր հարմարությունները փոխել ենք, ձեռք ենք բերել կահույք, գույք, զգեստապահարաններ, մահճակալներ, մի խոսքով ամեն ինչ, բարեկարգվել է խաղահրապարակը և այլն»,-փաստում է Լեռնաձորի մանկապարտեզի տնօրեն Նունե Առաքելյանը, շեշտելով, որ այդ ամենով իրենք ավելի շատ են ուրախացել, քան երեխաները: Չնայած այն փաստին, որ առաջին օրը նրանք ուրախությունից չէին կարողանում քնել: « Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» « արագ մեկնարկի» բաղադրիչի շրջանակում յուրաքանչյուր համայնքի տրամադրվել է  5.000 - ական եվրո՝ համայնքի հրատապ լուծում պահանջող որևէ խնդրի համար:

Ընդհանուրը 5 ծրագիր էր՝ 2 –ը իրագործվել էր մինչև խոշորացումը, Նոր Աստղաբերդում լուծվել էր խմելու ջրի, իսկ Գեղի գյուղում՝ արտաքին լուսավորության հարցը: Քաջարանում իրականացվել էր կոմունալ ծառայեությունների ու մանկապարտեզների կարողությունների հզորացման ծրագիր: Այժմ ծանոթանում եք Լեռնաձորի մանկապարտեզի կարողությունների հզորացման ծրագրի արդյունքներին: Մնացած 2-ը ընթացքի մեջ են  գյուղի հնարավորություների և արտաքին լուսավորության աշխատանքները:

Ընդհանուր ծավալով խոսքը 25.000 եվրո արժողությամբ ծրագրերի մասին է, որը մեզ է տրամադրել « Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» -ը:

Արդյունքում այս թվում Քաջարանի համար նաև ձեռք է բերվել ձյուն մաքրող բենզինային մեքենաներ, գեներատոր և այլն:

Ասեմ ավելին, որոշ հարցերում համայնքը ևս ունեցել է ֆինանսական մասնակցություն», meganews.am-ի հետ զրույցում ասում է Քաջարանի համայնքապետարանի բնապահպանության, գյուղատնտեսության և ծրագրերի բաժնի պետ Գարեգին Գաբրիյելյանը:

Կարինե Սահակյան

Այս թեմայով
am