Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ՊՎԾ-ում պաշտոնի է նշանակել. լուսանկարներ

Հ պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն իր սանիկին` Արթուր Նահապետյանին, հուլիսի 4-ին նշանակել է ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնակատար:

Տեղեկությունը factor.am–ի հետ զրույցում հաստատել է նաև Արթուր Նահապետյանը: Նա ասել է, որ առաջիկայում այդ պաշտոնի համար մրցույթ է հայտարարվելու: Աղբյուրի հավաստմամբ՝ վեց ամիս անց հենց Արգիշտի Քյարամյանի սանիկն է նշանակվելու պետի տեղակալ։

Factor.am-ի հարցին, թե ինչպես եղավ, որ նշանակվեց ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնակատար, Արթուր Նահապետյանը պատասխանել է․ «Դիմում եմ ներկայացրել ու համապատասխան ընթացակարգերից հետո նշանակվել եմ»:

Արթուր Նահապետյանը 29 տարեկան է: Նախկինում, ըստ իր ֆեյսբուքյան էջի տվյալների, 2014-2015 թվականներին, եղել է ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, իսկ ահա 2015 թվականին նշանակվել է Շիրակի մարզի դատախազի տեղակալ:

67566959_891756024509079_5281156353404960768_n-768x432

67051284_2892633487477004_1907123620119838720_n-768x432

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում.​​​​​​​

Այս թեմայով
am