«Մենք կանանց ռեսուրս կենտրոն ենք և ընդունում ենք բոլորին առանց որևէ խտրականության» .Քրիստինե Սաղաթելյան

 «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» հասարական կազմակերպության նախագահ Քրիստինե Սաղաթելյանը 16.000 հազար եվրո ֆինանսական աջակցության համար շնորհակալություն հայտնելով «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» -ին, ներկայացնում է իր ձեռքբերումները: «2017 թվականին բացեցինք կարի ատելյե, այժմ ծրագրի շնորհիվ մենք արտադրություն ենք, ուենք 8 աշխատակցուհի, նոր պրոֆեսիոնալ սարքավորումներ, որոնք թեև չինական են, սակայն ապահովում են որակյալ կար:

Մեր կազմակերպած դասընթացների շնորհիվ մինչև այս տարեվերջ կավելացնենք աշխատողների թիվը մինչև 20 հոգի, դրան զուգահեռ կավելանան կարի մեքենաները:

Սա մի փոքր դժվար է, քանզի աշխատանքում պահաջկոտ ենք, շատերը հակված են ավելի թեթև աշխատանքի: Ծրագրի միջոցով նաև տարածքի վերանորոգում ենք արել: Ինչպես տեսնում եք այս պահի դրությամբ ունենք պատվերներ: Ավելի մեծ չափաբաժին են կազմում անհատական պատվերները, բայց կան նաև վերնաշապիկների, անկողնային պարագաների և այլնի մեծաքանակ պատվերներ:

Մեզանում մեծ մրցակցությանը պատրաստվում ենք դիմակայել մեր արած կարի որակով, որովհետև ձգտում ենք ստեղծել մեր բրենդը, հետագայում արտադրանքը արտահանելու համար:

Իհարկե շահույթ հետապնդող ՀԿ չենք, բայց ունենք ահա այսպիսի սոցիալական բիզնես, որին կարող են մասնակցել կանաց բոլոր խմբերը:

Մենք կանանց ռեսուրս կենտրոն ենք և ընդունում ենք բոլորին առանց որևէ խտրականության»,-ասում է Քրիստինե Սաղաթելյանը:

Տեղում զրուցեցինք նաև աշխատակցուհիների հետ, պարզելու այս ՀԿ-ի  մասին իրենց իրազեկման աղբյուրները: Աշխատակցուհիներից  շատերը այս արտարդության մասին իմացել են համացանցից, Արեգակ Կիրակոսյանն այդ թվում էր, և արդեն աշխատում է այստեղ իր հմտությունների բարելավման նպատակով:

Ասում է, որ առայժմ իրեն գոհացնում է տրվող աշխատավարձը և, որ շատ ուրախ է կանաց այս հնարավորության համար: «Ով սիրում է այս աշխատանքը մնում է մշտապես, ով ոչ՝ կարճ ժամանակ անց հեռանում է, իսկ ես դեռևս ուզում եմ հմտանալ»- համեստորեն նշում է Կիրակոսյանը:

Կարինե Սահակյան

 

Այս թեմայով
am