Երևանում վրաերթի են ենթարկել կանաչապատման ընկերության աշխատակցին

Այսօր՝ հուլիսի 23-ին, Երևանում վրաերթ է տեղի ունեցել, հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 12։30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցում վրաերթի է ենթարկել Նոր Նորք վարչական շրջանի կանաչապատման ընկերության աշխատակցին, այնուհետև դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բազալտե քարերին։

Վրաերթի ենթարկվածն ու վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Այս թեմայով
am