«Իջևանում այնքան շատ են ոստիկանական ուժերը, որ կարծես՝ պարետային ժամ է սահմանված». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իջևանում այնքան շատ են ոստիկանական ուժերը, որ քաղաքում կարծես՝ պարետային ժամ է սահմանված: Իջևանից հայտնում են, որ փայտի բիզնեսով զբաղվողները ու վերջիններիս հարազատները պատրաստ են բողոքի նոր գործողության՝ կրկին փակելու միջպետական ավտոճանապարհը, սակայն հիմա դա անել չեն կարող, այժմ ոստիկանության ուժերը Իջևանում մեծ են։

Իջևանում բողոքավորները թեև հայտարարում են, որ իրենք օրվա հացի կարոտ են, սակայն իրականում նրանք պայքարում են անարդարության դեմ, որ ոմանց, ովքեր իրավապահ կառույցների կողմից հովանավորվում են, թույլատրվում է փայտի անօրինական բիզնես անել, իսկ իրենց՝ ոչ։

Իջևանում ընդվզումները սկսվեցին Դիլիջանի ճանապարհի առաջին ոլորանում ոստիկանական հենակետ դնելուց, դեպի Երևան Իջևանից փայտի առաքումը դադարեցնելուց հետո, իսկ այդ հենակետը դրվեց Իջևանի անտառտնտեսության նոր տնօրեն նշանակելուց հետո:

Անտառտնտեսության տնօրենի թեկնածուի հարցում իշխող կուսակցության մեջ տարաձայնություններ կային»:

 

Այս թեմայով
am