Վայոց Ձորի մարզի որոշ բնակիչները այսօր հրավիրված մամուլի ասուլիսին բարձրաձայնեցին մարզում շարունակվող ապօրինությունների, մարզպետի անգործության և նրա՝ ՀՀԿ-ի հետ սերտաճելու մասին։ Իրավապաշտպան Արտակ Գալստյանը նշեց, որ նախ իրենք ոչ մեկի պատվերը չեն կատարում, իսկ եթե կատարում են որևէ պատվեր, ապա միայն ժողովրդի: «Եթե հեղափոխությունից հետո որևէ բան չի փոխվում, ապա հեղափոխությունը կիմաստազրկվի: Խնդիրը նրանում է, որ ժողովուրդն ունի դժգոհություններ, լուծումներ չի ստանում, այստեղ մարդկանց խնդիրը համակարգային է»,-ասաց նա: Վայոց Ձորի գործարար-ֆերմեր Տիգրան Եղոյանը նշեց, որ այն ինչ կատարվել է նախկինում Վայոց Ձորի մարզում համարում է հանցագործությունների շարան էր: «Ամենամեծ քրաօլիգարխիան գտնվում է Վայոց Ձորում, ամենամեծ վարկառուները մեր մարզի բնակիչերն են, և վերջապես մարդիկ բարձրացրին այդ խնդիրները: Մինչև մարզպետ Տրդատ Սարգսյանի մարզում հայտնվելը մարզի բնակիչները նախկին իշխանության ժամանակ արդեն ցույց են տվել իրենց հեղափոխական լինելը»,-ասաց նա: Տիգրան Եղոյանը նշեց, որ նորանշանակ մարզպետն այսօր տեղում չէ, կոռուպցիոն սխեման ավելի մեծ թափով է գործում, կասկածելի կադրային քաղաքականություն է վարում: «Բնակչը զրկված է ջրից, եթե նախկինում խոսում էինք քաղաքական թալանչիներից, որոնք գյուղացի բնակիչներց ջուրն են գողանում և ուղարկում թշնամի պետություն, հիմա նույն մարդիկ նույն կերպ գողանում են: Հեղափոխությունից հետո որևէ բան չի փոխվել և դրա պատճառը մարզպետի անգործությունն է: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Վայոց Ձորը չունի մարզպետ»,-ասաց նա և նշեց, որ հեղափոխությունը «շնչահեղձ» են արել մարզում: Արենի խոշորացված համայնքի անդամ Անուշավան Ավետիսյանը նշեց, որ ավագանին թե՛ նախկին, թե՛ ներկայիս իշխանությունների օրոք դիտվում է որպես ընդդիմություն մարզային իշխանություններին: «Եթե որևէ հարց ես բարձրացնում պիտակավորում են գործ տվողի անվան տակ: Մեր բարձրացրած խնդիրներով քրեական գործերը մեժվում են»,- ասաց նա և նշեց, որ հեղափոխությունից հետո բնակիչները, ինչպես նախկինում, անտեսված են: Նա նշեց, որ ինֆորմացիա ունի, որը կտրամադրի միայն ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ մյուսներին չի վստահում և մտահոգված է, որ փաստաթղթերը կարող են ոչնչացվել: Ըստ նրա՝ ժողովուրդն օրեցօր հիասթափություն է ապրում հեղափոխությունից: Արենի համայնքի ավագանու անդամ Սաշիկ Կարապետյանը ևս ավելացրեց, որ հեղափոխության շունչը մարզ դեռևս չի հասել: Ըստ նրա՝ Տրդատ Սարգսյանը, որը խորհրդարանական ընտրություններին հավաքել է 10 000 ձայն, ապա այսօր հինգ հարյուր ձայն չի կարող հավաքել: «Նա այդ ձայները վարչապետի հեղափոխության շնորհիվ ստացավ, ով էլ լիներ նրա փոխարեն կհավաքեր այդ ձայները»,-ասաց նա և նշեց, որ մարզում ամբողջ արտերը վառվում–թափվում են, և մարզպետը չի մտածում այդ մասին: «Մարզպետը անգործության է մատնվել, ոչինչ չի անում, միայն ուզում ենք, որ մարզպետը կատարի իր պարտականությունը: Վայոց Ձորում պայթունավտանգ վիճակ է, մարդիկ ուզում են գնալ և ճանապարհ փակել»,-ասաց նա: Մարզի բնակիչ Աստղիկ Մարգարյանը վարչապետին կոչ արեց հետևողական լինել մարզում արմատական փոփոխություններ իրականացվեն, նոր վարչության պետեր նշանակվել: «Այլապես հնարավոր չէ այնտեղ ապրել»,-ասաց նա:

2019թ-ի հուլիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 197 հոդված, որոնցից 72-ը եղել է բացասական, 4-ը՝ դրական, 121-ը՝ չեզոք։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին բացասական հոդվածները վկայում են այն մասին, որ քաղաքային խնդիրները դեռևս լուծված չեն, իսկ քաղաքացիները դժգոհ են։ Լրատվականները տեղեկացնում են, որ քաղաքապետարանը հնարավոր է տրանսպորտի գինը թանկացնի և հիշեցնում են, որ քաղաքապետը ժամանակին պայքարում էր 150 դրամների դեմ ու ակտիվ մասնակցում էր բողոքի ցույցերին։ Լրատվականներում զուգահեռներ են տարվում նաև Հայկ Մարությանի կերտած պերսոնաժների ու քաղաքապետի միջև, մասնավորապես հիշատակվում է «Ազիզյաններ» սիթքոմում կերտած կերպարը։ 

Քաղաքային տրանսպորտի հարցում մամուլը որևէ դրական տեղաշարժ չի նկատում, իսկ քաղաքապետի ընդդիմախոսներն այդ փաստերը վեր են հանում և ներկայացնում են հանրությանը։

Աղբահանությունը լրջագույն խնդիր է մնում, իսկ քաղաքացիներն անցնում են ծայրահեղ միջոցների։ Քաղաքացիներից մեկը որպես բողոքի նշան աղբամանին էր փակցրել քաղաքապետի նկարը։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հարգում է բոլորի ազատ խոսքի իրավունքը, սակայն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, խիստ անձնական վիրավորանք պարունակող գործողությունները չի ողջունում։

Ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանն իր հերթին ասել էր, որ ըստ օդում կախված լուրերի՝ Հայկ Մարությանը հրաժարական է տվել, իսկ մամուլում տեղ են գտնում հրապարակումներ, թե վարչապետն օր առաջ պետք է ազատվի Հայկ Մարությանից։

Խնդիր կա նաև քաղաքապետարանի աշխատակազմի հետ։ Ըստ լրատվականների հրապարակումների՝ քաղաքապետը 40 տոկոսով փոխել է աշխատակազմը, սակայն նորանշանակ աշխատակիցները բարձր պարգևավճարներից զատ ոչնչով չեն զբաղվում։

Քաղաքապետը մի քանի հարցերի շուրջ հստակ դիրքորոշում պետք է հայտնի և նախընտրելի կլիներ, եթե նա հանդես գար մամլո ասուլիսով։ Կարևոր հարցերից են, աղբահանության խնդիրների լուծման տարբերակները, տրանսպորտային ցանցի վերազինումը, պարգևավճարների և աշխատակազմն ընտրելու հետ կապված նրբությունները։ Այս հարցերը հստակ պատասխաններ են պահանջում, այդ հարցերի պատասխանը հասարակությանը պետք է ստանա Հայկ Մարությանից, դրանք չպետք է լինեն միջնորդավորված։ Այդ դեպքում քաղաքապետի վարկանիշը հնարավոր է բարելավվի։

Այս թեմայով
am