Վիճաբանություն Ստեփանակերտում. փոխադարձ հարվածներ են հասցրել

Հուլիսի 21-ին ժամը 02:50-ին քաղաքացիներից հեռախոսով ահազանգ է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ Ստեփանակերտ քաղաքի Իսրայել Օրու փողոցում տեղակայված տներից մեկում վիճաբանություն է տեղի ունենում:

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 01:30-ի սահմաններում տանը վիճաբանություն է առաջացել մայրաքաղաքի բնակիչներ՝ մի կողմից 23-ամյա Ա.Ն-ի, 37-ամյա Վ. Ն-ի, իսկ մյուս կողմից՝ 31-ամյա Ե. Մ-ի միջեւ, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Այս թեմայով
am