Եթե ամեն ֆերմերի հայտարարության հետևից գնանք, ոչ մի արդյունքի չենք հասնի, բրուցելոզի խնդիրը միշտ կա. ՍԱՏՄ

Բրուցելոզի խնդիրը միշտ կա, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը իրականացնում է լաբորատոր հետազոտություններ տարին 2 անգամ՝ գարնանը եւ աշնանը, հիվանդ կենդանիներին սպանդի ենք ենթարկում, հաջորդ ուսումնասիրությունը կլինի աշնանը՝ ամենայն հավանականությամբ սեպտեմբերին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Տեսչական մարմնի ղեկավար Գերոգի Ավետիսյանը՝ արձագանքելով ֆերմեր Տիգան Եղոյանի այն հայտարարությանը, թե շուկայում բրուցելոզով հիվանդ միս է վաճառվում։

«Եթե ամեն ֆերմեր դուրս գա եւ այդպիսի տեքստ ասի, մենք մեր ամբողջ գործառույթները թողած պետք է զբաղվենք այդ ֆերմերների կամ լրատվամիջոցների հարցերին պատասխանելով։ Հայաստանում 350 հազար տնտեսություն կա, ամեն մեկն ամեն առավոտ կարող է արթնանալ եւ այդպիսի հիմարություն խոսի, մենք պետք է ընկնենք դրա՞ հետեւից։ Բրուցելոզ հիվանդությամբ կենդանիները ենթակա են սանիտարական սպանդի, օրգանները ենթակա են ոչնչացման, մսեղիքը ենթակա է օգտագործման ջերմային մշակումից հետո»,–նշեց նա։

Նա պնդեց՝ բրուցելոզ միշտ լինում է. «Ո՞վ կարող է ասել շուկայում բրուցիլոզով հիվանդ միս վաճառվում է, թե չէ։ Մեր մարզային ղեկավարի հետ խոսել եմ՝ հասկանալու համար՝ որն է իմաստը այս հայտարարության։ Բրուցելոզ միշտ լինում է, ինչ է նշանակում ահազանգ, մենք ենք վերահսկում, մենք ենք իրականացնում լաբորատոր հետազոտություններ տարին 2 անգամ՝ գարնանը եւ աշնանը, հիվանդ կենդանիներին սպանդի ենք ենթարկում, հաջորդ ուսումնասիրությունը կլինի աշնանը՝ ամենայն հավանականությամբ սեպտեմբերին»։

Հարցին՝ հնարավո՞ր է այս ահազանգից հետո ամեն դեպքում նոր ուսումնասիրություն իրականացվի ՍԱՏՄ–ի կողմից, նա արձագանքեց.  «Ինչի՞ համար, եթե ամեն ֆերմեր վերկենա, հայտարարություն անի, գնանք սրա–նրա հետեւից, մենք ոչ մի արդյունքի չենք հասնի»։

Մանամասները՝ սկզբնաղբյուրում.

Այս թեմայով
am