Կիեւում Ադրբեջանի քաղաքացին ծեծել է պարեկող ոստիկանին

Կիեւում Ադրբեջանի քաղաքացին ծեծել է պարեկային ոստիկանին։ Այս մասին տեղեկացրել են իրավապահ մարմիններում, տեղեկացնում է ՈւՆՆ-ն։

Իսկ ամեն ինչ սկսվել է նրանից, որ պարեկը, որը ծառայությունն ավարտել էր, բայց համազգեստով էր, նկատողություն է արել տղամարդուն, որ նա խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները մեքենան վարելիս։ Ոստիկանը նաեւ իր մեքենայով փակել է կարգազանցի մեքենայի ճանապարհը։

Այս ամենը վերաճել է բանակռվի, որի ընթացքում դեպքի վայր է եկել տղամարդու ազգականը, որի մեքենայի ճանապարհը փակել էր ոստիկանը։

Ազգականը՝ Ադրբեջանի քաղաքացի, մի քանի հարված է հասցրել ոստիկանին։ Նրան հոսպիտալացրել են փակ գանգուղեղային վնասվածքով, իսկ կոնֆլիկտի երկու մասնակիցներին կալանել են։

Այժմ հետաքննությունը շարունակվում է «իրավապահ մարմնի աշխատակցի հանդեպ սպառնալիք կամ բռնություն» հոդվածով։

Այս թեմայով
am