Սիրուշոյի կատարումն Ադրբեջանում դժգոհության առիթ է դարձել

Ադրբեջանում վրդովված են հայ անվանի երգչուհի Սիրուշոյի կատարումից։ Օրերս՝ Յուրմալայում անցկացված փառատոններից մեկի ժամանակ Սիրուշոն իր ելույթի ընթացքում կատարել է «Շալախոն» և կատարման փոքր հատվածի տեսանյութը բեռնել իր էջ։

Դրա հետ կապված՝ ադրբեջանական լրատվամիջոցներում դժգոհության ալիք է բարձրացել։ Նրանք պնդում են, թե իբր Սիրուշոն գողացել է այդ «երգը» իրենց երգչուհիներից մեկից։ Սակայն բանն այն է, որ «Շալախոն», որն ադրբեջանցիներն իրենցն են համարել, առաջինը կատարել է հայ երգչուհիներից Զարուհի Բաբայանը։

Ստորև ներկայացնում ենք Զարուհի Բաբայանի կատարումը, որ համացանցում է առնվազն 2011 թվականից, և ադրբեջանական երգչուհիներից մեկի կատարումը, որ ցանցում է հայտնվել 2012 թվականին։

Այս թեմայով
am