«Պատրաստակամ ենք իրականացնել նոր ծրագրեր». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին՝ ծննդյան օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ:

«Ջերմությամբ եմ հիշում Ձեր այցը Հայաստան, ինչպես նաեւ մեր հանդիպումներն Իտալիայում: Մեր գործնական եւ անձնական շփումների ընթացքում մշտապես տպավորվել եմ Ձեր իմաստությամբ, տեսլականով եւ քաղաքական մեծ փորձով:

Պատրաստակամ ենք իրականացնել նոր ծրագրեր, որոնք առավել կընդլայնեն եւ կամրապնդեն մեր պետությունների միջեւ բազմոլորտ համագործակցությունը»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:

Արմեն Սարգսյանը Սերջիո Մատարելլային մաղթել է քաջառողջություն, երջանկություն եւ նորանոր ձեռքբերումներ, իսկ Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն։

Այս թեմայով
am