Մեծ Բրիտանիայում այսօր նոր վարչապետ կընտրեն

Մեծ Բրիտանիայում այսօր վարչապետ կընտրեն: Այդ պաշտոնը կստանձնի Պահպանողական կուսակցության ղեկավարը, որի անունը նույնպես հայտնի կդառնա այսօր:

Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վարչապետի փոփոխությունից հետո նախարարների կաբինետը հրաժարական չի ներկայացնի:

Նշվում է նաև, որ նոր վարչապետն իր աշխատանքային պարտականությունների լիարժեք կատարմանը կանցնի վաղը՝ հուլիսի 24-ին:

Վարչապետի պաշտոնի համար պայքարում են Մեծ Բրիտանիայի նախկին և ներկայիս արտաքին գործերի նախարարներ Բորիս Ջոնսոնը և Ջերեմի Հանթը:

Այս թեմայով
am