Ռոզա Ծառուկյանի գլխավորած «Մուլտի Ագրո»-ն աշխատատեղեր է ապահովում 100-ավոր վարդենիսցիների համար

«Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի՝ Վարդենիսում գտնվող հողատարածքներում այս տարի 300 հեկտար կարտոֆիլ, գարի ու ցորեն է աճեցվում: Ստացված բերքն ու բարիքը սպառվում է տեղական շուկայում: Գյուղատնտեսական սեզոնին կենտրոնում աշխատելու շնորհիվ իրենց ամենօրյա հոգսն ու ապրուստի միջոցն են հոգում Վարդենիսի հարակից գյուղերի հարյուրավոր բնակիչներ: Այս տարի կարտոֆիլի դաշտում երեք նոր սորտ է աճեցվել: Դրանք գերմանական ու դանիական արտադրության են և միակն են Հայաստանում: «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը շրջել է ցանքատարածություններում, հետաքրքրվել աշխատողների որպիսությամբ և ուսումնասիրել դաշտերը:

Այս թեմայով
am