Հարավային Կորեան մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու համար

Հարավային Կորեայի շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեն մեղադրել է ՌԴ օդատիեզերական ուժերին երկրի օդային սահմանները խախտելու համար, գրում է РИА Новости-ն:

Հարավկորեացի ուժայինների տվյալներով՝ ռուսական ինքնաթիռը 3 րոպեում 2 անգամ գտնվել է երկրի օդային տարածքում՝ Ճապոնական ծովի հատվածում:

Գերատեսչությունից հայտնել են, որ հարավկորեական ռազմաօդային ուժերը տագնապ են բարձրացրել և նախազգուշական կրակոցներ արձակել:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ իր  օդատիեզերական ուժերի բոլոր թռիչքները խստորեն համապատասխանում են միջազգային կանոններին:

Այս թեմայով
am