Հայկական քաղաքների պատվին Ադրբեջանում կոնյակ և գինի են արտադրում (լուսանկարներ)

Ադրբեջանում կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող Թովուզի գործարանն արտադրում է հայկական հնագույն քաղաքների անվանումներով ալկոհոլային խմիչքներ՝ դրանք ներկայացնելով որպես ադրբեջանական: Այս մասին հաղորդում է «ՌուսԱրմԻնֆո»-ն:

Բացի ալկոհոլային խմիչքից, որը կոչվում է «QARABAG Extra X.O.», գործարանը սկսել է կոնյակի արտադրություն, որը կրում է «SUSA Extra» անվանումը:

««SUSA Extra» անվանումով 25 տարվա հնեցման կոնյակը պատրաստվում է Ղարաբաղի խանության պատվին... Այս կոնյակը ճանաչվել է Ադրբեջանի ամենատիտղոսակիր կոնյակներից մեկը»,- ասվում է ադրբեջանական ընկերության կայքում ալկոհոլային խմիչքի նկարագրության մեջ:

Ադրբեջանից մեկ այլ արտադրող սկսել է արտադրել սպիտակ չոր գինի՝ «İrəvan qalası» («Էրիվանի ամրոց»), որն Ադրբեջանը հաճախ է ներկայացնում տարբեր միջազգային ցուցահանդեսների և գինու փառատոների ժամանակ։

 

Այս թեմայով
am