Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ է սկսվել․ ով է հաջորդը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ է սկսվել, եւ ՔԿ ծառայության պետ Արթուր Գոյունյանն ազատվում է նախկինի կադրերից:

Նա առաջինն աշխատանքից ազատեց ՔԿՀ ծառայության պետի տեղակալ Հայկ Քոչինյանին, նրա փոխարեն իր տեղակալ նշանակեց «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի` «ԿԳԲ-ի պադվալ»-ի պետ Վահե Պապոյանին:

Մեր տեղեկություններով` առաջիկայում կազատվի նաեւ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Մանուկ Միքայելյանից: Լուրեր են պտտվում նաեւ, որ Գոյունյանը որոշել է ազատվել համակարգի նախկին անդամներից, եւ ըստ այդմ, հաջորդ ազատման դիմումը կներկայացնի ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի օպերատիվ գծով առաջին տեղակալներից եւս մեկը. խոսքը Մանուկ Միքայելյանի մասին է:

ՔԿ-ում տարածված լուրերի համաձայն` Միքայելյանը համարվում է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի կադրերից, քանի որ համակարգ է մտել նրա օրոք:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց անձամբ պարզել Մանուկ Միքայելյանից. նա հորդորեց դիմել լրատվական ծառայություն` միեւնույն ժամանակ հայտնելով. «Ոչ, ես աշխատանքի վայրում եմ, աշխատում եմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am