ԱԺ-ում շունչները պահած սպասում են Արարատ Միրզոյանի վերադարձին

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում, շունչները պահած, սպասում են Արարատ Միրզոյանի վերադարձին։ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ԱԺ խոսնակին է ներկայացվելու աշխատակազմի նոր հաստիքացուցակը, որը ձեւավորվելու է հուլիսի 13-ին ԱԺ խորհրդի արտահերթ նիստում ընդունված կառուցվածքային փոփոխությունների մասին որոշման հիման վրա։

Մենք նշել էինք, որ այս փոփոխությունների քողարկված նպատակն անցանկալի կադրերից ազատվելը եւ աշխատակազմը նորերով համալրելն է։

Այդ  փոփոխությունների արդյունքում ԱԺ-ն պետական ծառայողի դասի աշխատակազմ չպիտի ունենա, կամ ներկայիս 230 հաստիքն առնվազն 50 տոկոսով պետք է կրճատվեն, իսկ մյուս աշխատողների հետ քաղիրավական պայմանագրեր կկնքվեն, եւ քաղծառայողի մասին օրենքով նրանք պաշտպանված չեն լինի։

Մենք տեղեկացանք, որ մինչ Միրզոյանը կվերադառնա, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանի դռան մոտ հերթեր են գոյանում, մարդիկ «բոնբոներկաներով» շտապում են ղեկավարության մոտ՝ պարզելու՝ իրենք մնալո՞ւ են, թե՞ ոչ։ Ոմանք հույս ունեն, որ կհաջողվի լեզու գտնել նրա հետ, Մինասյանն էլ կբարեխոսի Միրզոյանին։ Մինասյանը, հիշեցնենք, մոտ մեկ տարի առաջ «Հրապարակի» դեմ ֆեյսբուքյան արշավի կազմակերպիչն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am