Սարի․ Խաղադաշտ մտած երեխային ուղարկեցի Ռոնալդուի մոտ, որ չբռնեն (ֆոտո)

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է Սինգապուրում Լոնդոնի «Տոտենհեմի» հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպը։

«Տեսա այդ տղային խաղադաշտում եւ հասկացա, որ ցանկանում է լուսանկարվել Ռոնալդուի հետ։ Ես մտավախություն ունեի, որ նրան կբռնեն, կանչեցի եւ ուղարկեցի Կրիշտիանուի մոտ։ Երբ խաղադաշտում տեսնում եմ երեխայի, դա ինձ համար ներխուժում չէ, ուրախություն է»,- Սարիի խոսքը մեջբերում է «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ այդ խաղում «Յուվենտուսը» պարտվել է 2։3 հաշվով՝ երկու գոլ բաց թողնելով Ռոնալդուի փոխարինվելուց հետո։ Պորտուգալացի հարձակվողը գոլ խփելուց երեք րոպե անց փոխարինվել էր 60-րդ րոպեին։ Ռոնալդուին զայրացրել էր Սարիի որոշումը։

Հուլիսի 24-ին «Յուվենտուսը» կմրցի Միլանի «Ինտերի» հետ։

Այս թեմայով
am