«Պենալտի-սալտոյի» հեղինակ Նորիկ Ավդալյանը Ռուսաստանից տեղափոխեց Երեւան

 

Նորաստեղծ երեւանյան «Տորպեդոն» պայմանագիր է կնքել 23-ամյա կիսապաշտպան Նորիկ Ավդալյանի հետ, որը հանդես է եկել «Արարատում» և «Բանանցում», Կազանի «Ռուբինի» երկրորդ թիմում, ներկայացրել է Ռուսաստանի ֆուտբոլի ուսանողական հավաքականը:

Նորիկ Ավդալյանն արդեն երկու ստուգողական հանդիպման է մասնակցել «Տորպեդոյի» կազմում։ Առաջին խաղում երեք գոլ է խփել «Ալաշկերտ-2»-ին (3:1), հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

2018թ․ աշնանը Նորիկ Ավդալյանի անունը հայտնվեց միջազգային մամուլում «սալտո-պենալտիի» շնորհիվ։

Այս թեմայով
am