Երկրպագուները ծաղրել են Ռոնալդուին խաղի ժամանակ արած քայլի պատճառով /տեսանյութ/

Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն հայտնվել է երկրպագուների թիրախում այն բանից հետո, երբ «Տոտենհեմի» դեմ ընկերական խաղի ժամանակ իր դժգոհությունն է հայտնել փոխարինվելու պահին:
Խաղադաշտից դուրս գալու պահին պորտուգալացին զգացմունքային արտահայտություննէր է արել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիա Սարիի հասցեին:
Սոցկայքի օգտատերերն արագ արձագանքել են տեղի ունեցածին՝ ոմանք ծաղրելով, ոմանք էլ կարգի հրավիրելով Ռոնալդուին, որ պետք է ենթարկվել մարզչին:
«Հնարավոր է, որ բախում չի լինի, սակայն Ռոնալդուն հիմար է»,-գրել է օգտատերերից մեկը:
Հիշեցնենք, որ Սարին իտալական գրանդը գլխավորեց հունիսին, իսկ Ռոնալդուն Իտալիա էր տեղափոխվել անցած տարի ամռանը: