Շիրակից սկսելը պետք է վարակիչ լինի. մարզպետը Փաշինյանի հեղափոխական քայլերթը Գյումրիից սկսելու մասին

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հույս հայտնեց, որ գործարարների համար վարակիչ կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շիրակից սկսելու օրինակը, հավանաբար նկատի ունենալով նախորդ տարի թավշյա հեղափոխության քայլարշավի սկզբնակետ Գյումրի քաղաքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարզպետն ասաց հուլիսի 20-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկած «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովին իր ողջույնի խոսքում:

«Մենք մեր համաժողովի մասնակիցներին բաժանել ենք երկու սեգմենտի՝ այն մարդիկ, ովքեր սկսել են Շիրակից, և այն մարդիկ, ովքեր պատրաստվում են սկսել Շիրակից: Պարոն վարչապետ, դուք նաև Շիրակից սկսողների լավ օրինակներից մեկն եք, և հուսով ենք, որ այս օրինակը վարակիչ կլինի: Այսօր թվային տվյալներով չեմ ծանրաբեռնի, այսօր ցանկանում ենք ավելի շատ ցույց տալ Շիրակն այնպիսին, ինչպիսին կա, ցույց տալ մեր զգացմունքներն ու էմոցիաները»,- ասաց Պետրոսյանը:

ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնեսհամաժողովը նպատակ ունի ստեղծել հարթակորը կնպաստի մարզի տնտեսության ևհամայնքների զարգացմանը՝ տեղի և օտարերկրյա գործարարների միջևբազմակողմփոխշահավետ համագործակցության կայացման միջոցովՀամաժողովըհնարավորություն է ստեղծում ներկայացնելու մարզի տնտեսական ներուժըզարգացմանհեռանկարները և հստակ ոլորտային ներդրումային նախագծերը:

«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովի պաշտոնական մասնունի շուրջ 300 մասնակիցՆերկա են ՀՀ վարչապետ Նիկոլ ՓաշինյանըՀՀ տարածքայինկառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանըոլորտայինգերատեսչությունների ղեկավարներպատգամավորներՀայաստանի Հանրապետությունումհավատարմագրված դեսպաններպետական և մասնավոր ընկերություններիայդ թվում՝ խոշորմիջին և փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներարտերկրից 50 գործարարներտեղի150 գործարարներփորձագետներմիջազգային կառույցներիպետական և հասարակականկառույցների ներկայացուցիչներ:

Այս թեմայով
am