ԼԳԲՏ համայնքը ստիպել է հոլանդական ավիաընկերությանը ներողություն խնդրել

Հոլանդական  KLM ավիաընկերությունը ներողություն է խնդրել հոմոֆոբ քաղաքականության համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Ավելի վաղ ավիաընկերությունից հայտարարություն էին տարածել՝ նշելով՝ եթե ուղևորներն իրենց անհարմար զգան և ցանկություն չունենան թռչել միասեռ զույգերի հարևանությամբ նստած, բորտուղեկցորդները կարող են միջամտել իրավիճակին:

Այս հայտարարությունը դուր չի եկել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, որոնք ընկերությանը մեղադրել են հոմոֆոբ քաղաքականության մեջ:

Ավիաընկերությունը ներողություն է խնդրել և նշել, որ կսկսեն ծառայողական քննություն:

Այս թեմայով
am