Վենետիկում զբոսաշրջիկներին տուգանել են 950 եվրոյով՝ Ռիալտո կամրջի աստիճանների մոտ սուրճ պատրաստելու համար (լուսանկար)

Իտալական Վենետիկի ոստիկանությունը 950 եվրո տուգանք է սահմանել Գերմանիայից 2 զբոսաշրջիկի նկատմամբ՝ Ռիալտո կամրջի աստիճանների մոտ սուրճ պատրաստելու համար, հայտնում է ВВС-ն:

Հաղորդվում է, որ իրավախախտումը նկատել է անցորդներից մեկը: Նա հայտնել է այդ մասին ոստիկաններին, որոնք էլ տուգանել են զբոսաշրջիկներին, ինչպես նաև խնդրել են նրանց լքել Վենետիկը:

Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն զբոսաշրջիկներին «անքաղաքավարի մարդիկ» է անվանել և հայտնել է, որ քաղաքի հյուրերը պարտավոր են հարգել քաղաքը:

«Շնորհիվ տեղական ոստիկանության նրանք կպատժվեն ու ստիպված կլինեն լքել քաղաքը»,- հայտնել է նա:

Վենետիկի բնակիչները երկար ժամանակ դժգոհություն են հայտնում զբոսաշրջիկների մեծ հոսքի առնչությամբ. տարեկան քաղաք է այցելում մոտ 30 մլն մարդ: Այդ իսկ պատճառով մի շարք սահմանափակումներ են սահմանվել:

Ռիալտո կամուրջը քաղաքի տեսարժան վայրերից է համարվում և Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից ամենահինն է։ 

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Հռոմում հոլանդացի զբոսաշրջիկը տուգանվել էր 550 եվրոյով՝ Պյացցա Նավոնա հրապարակի շատրվանը նետված մետաղադրամները հավաքելու համար:

   

 

Այս թեմայով
am