Ճապոնիայում հորդառատ անձրեւների պատճառով վտանգի առավելագույն աստիճան է հայտարարվել

Ճապոնիայի արեւմուտքում շաբաթ հորդառատ անձրեւների պատճառով վտանգի առավելագույն աստիճան է հայտարարվել: Ազգային օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ դա առաջին հերթին վերաբերում է Նագասակի նահանգին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այդ կապակցությամբ տարհանման մասին հաղորդագրություններ են ստացել ավելի քան 35 հազար բնակիչներ: Տեղացիներին կոչ են անում չսպասել պարտադիր տարհանմանը եւ կամավոր տեղաշարժվել հատուկ կազմակերպված տարհանման կենտրոններ: Ճապոնացի օդերեւութաբանների տվյալներով՝ հորդառատ անձրեւները կարող են տարածաշրջանում լուրջ սողանքների եւ  գետերի վարարումների հանգեցնել:

Այս ամսվա սկզբին հորդառատ անձրեւներ էին սկսվել ճապոնական Կյուսյու եւ Սիկոկու կղզիներում: Այդ ժամանակ վատ եղանակային պայմանների պատճառով  տարհանել էին ավելի քան 1 մլն մարդու:

Այս թեմայով
am