Բինգյոլում հերթով վերացվում են հայկական հետքերը

Թուրքական Demokrathaber կայքը անդրադարձել է Արեւմտյան Հայաստանի Բինգյոլի շրջանի (Ճապաղջուր) հայկական հետքերի վերացման խնդրին։

Թուրքական կայքը նշում է, որ հերթականությամբ վերացվում են Հայոց ցեղասպանությունից հետո շրջանում մնացած հայկական մշակութային ու հոգեւոր կառույցները։

«Հիմնականում քանդում են հայկական եկեղեցիները, իսկ որոշները որպես ախոռ են օգտագործում։  Չքանդված եկեղեցիներից մեկը գտնվում է Ադաքլը շրջանի կենտրոնում, որի հենց կողքին մզկիթ է կառուցված։ Տեղացիները չգիտեն եկեղեցու անունը, սակայն շեշտում են, որ այն հայկական է եղել»,–նշվում է Demokrathaber–ում։

Թուրքական կայքը անդրադարձել է նաեւ մեկ այլ ավերված հայկական եկեղեցու՝ Սուրբ Գեւորգի վերականգնման հարցին, քանի որ երեք տարի առաջ նահանգապետը խոստացել էր վերանորոգել, սակայն մինչ այժմ ոչ մի քայլ չի արվել եւ եկեղեցին անդառնալիորեն ոչնչանում է։

 

Այս թեմայով
am