Վենետիկի հանձնաժողովին ու ՄԻԵԴ-ին դիմելը ճիշտ որոշում էր. Ալումյան

Լրագրողների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն անդրադարձավ ՍԴ դատարանի կողմից Քոչարյանի գործով Վենետիկի հանձնաժողովին ու ՄԻԵԴ-ին դիմելու հարցին: Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ին դիմելը նոր ընթացակարգ է:

«Եվրոպական դատարանի առաջ խնդիր չի դրվում՝ արդյոք ինչ-որ մեկին պետք է կալանավորել կամ Սահմանադրության տեսանկյունից անձն անձեռնմխելի է, թե ոչ: Խնդիրն այն է, որ ՄԻԵԴ-ը մեկնաբանի Եվրոպական կոնվենցիայի դրույթները, որոնք պետք է կիրառվեն այդ գործում: ՄԻԵԴ-ի կողմից կայացվելիք ակտը խորհրդատվական բնույթ է կրելու, չի պարտադրվելու ՍԴ-ին, սակայն այն շատ հեղինակավոր կարծիք է: Ես չեմ պատկերացնում, որ ՄԻԵԴ-ի կարծիքն այդ հարցի շուրջ չբավարարի որևիցե մեկին՝ լինի ՍԴ կամ իշխանական այլ ճյուղերը»:

Ալումյանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովին դիմելու նպատակը դարձյալ խորհրդատվական բնույթի կարծիք ստանալն է.«Ես կարծում եմ, որ դա ճիշտ որոշում էր, քանի որ հետևողականորեն հեղինակազրկում են մեր դատական համակարգն ու դատարանների որոշումները: Եթե դատարանների նկատմամբ բացասական վերաբերմունք է ձևավորվում, ապա դատական համակարգի կողմից կայացված դատական ակտերը հասարակության համար հեղինավոր չեն կարող լինել:

Կարծում եմ ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ-ին ու Վենետիկի հանձնաժողովին դիմելը գուցե ապագայում մեր դատական համակարգի կայացրած որոշումները գոնե մեր հանրության մոտ կդարձնի ավելի հեղինակավոր»:

Այս թեմայով
am