Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Լոռու մարզ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` հունիսի 20-ին, աշխատանքային այցով ժամանել է Լոռու մարզ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Նախագահը կլինի մարզի մի շարք պատմամշակութային վայրերում, Դսեղում կհյուրընկալվի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, իսկ Ահնիձորում կայցելի Հրանտ Մաթեւոսյանի հայրական տուն:

Նախագահ Սարգսյանը կայցելի նաեւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, արտադրական ձեռնարկություններ:

Այս թեմայով
am