ԱՄՆ-ում թեթևշարժիչային ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել ջրի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ում թեթևշարժիչային ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել օվկիանոսի վրա՝ Օուշեն Սիթի քաղաքի ափերի մոտ, հայտնում է cbsnews.com-ը:

Հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես է օդանավը մեծ արագությամբ իջնում և վթարային վայրէջք կատարում ջրի վրա: Հանգստացողներն ափից զարմանքով հետևել են կատարվածին:

CBS-ի տվյալների համաձայն՝ օդանավում գտնվել է միայն օդաչուն՝ 23-ամյա Թրևոր Հ. Դեյլը: Նա կարողացել է դուրս գալ օդաչուի խցիկից և լողալով ափ հասնել:

Այս թեմայով
am