Իրանում ասել են, թե ինչ է սպասվում կալանավորված բրիտանական նավի անձնակազմին

Հուլիսի 19-ին Օրմուզի նեղուցում իրանական ուժերի կողմից կալանավորված բրիտանական Stena Impero նավի անձնակազմը մնալու է նավում, քանի դեռ միջադեպով քննությունը չի ավարտվել: Այս մասին հայտնում է  Fars News-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Աղբյուրն ասել է, որ տանկերը հիմա գտնվում է Բենդեր Աբբասում: Անձնակազմը չի կարող լքել նավը:

Իրանական իշխանությունները նաև նշել են, որ նավը կալանավորվել է մեկ այլ նավի՝ ձկնորսական, հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում: Բրիտանական նավը չի արձագանքել ձկնորսական նավի՝ վտանգի մասին ահազնգին, ինչի համար էլ կալանավորվել է:

Ավելի վաղ հայտնվել էր, որ նավը կալանավորվել է միանգամից մի քանի միջազգային նորմ խախտելու համար:

Այս թեմայով
am