Տաթևում կարճ ժամանակում 1-2 անգամ կաճի գյուղացու եկամուտը. Աարտաշես Տոռոզյան

Հուլիսի 11-ին ճանաչողական այցով լրագրողների խումբը Սյունիքի մարզի Տաթև խոշորացաված համայնքի Տաթև բնակավայրում էր: Այցի շրջանակում հանդիպումներ եղան համայնքի ղեկավարի, տեղի բնակչության ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Առաջին հանդիպումը «գյուղատնտեսության կայուն զարգացում» խորագրով «Գործընկերություն և ուսուցում» հկ գործադիր տնօրեն Աարտաշես Տոռոզյանի հետ էր:

«Հունիսի 1-ին մեկնարկեց մեր հասարակական կազմակերպության «Գյուղատնտեսությունը որպես համայնքի զարգացման հնարավորություն» ծրագիրը, որը 15.550.000 դրամով ֆինանսավորում է «Պահպանվող տարածքների աջակցման» ծրագրը: Այն կազմակերպվել է Տաթև խոշորացաված համայնիք բնակավայրում, որովհետև այն «Պահպանվող տարածքներ» ծրագրի կողմից առանձնացված շահառու՝ պահպանվող տարածք է, և որովհետև մեր ուսումնասիրություններով սոցիալ-տնտեսական զարգացման առումով ուներ լրջագույն խնդիրներ»,-ասաց նա:

Տոռոզյանի խոսքով՝ այստեղ, առավել  քան այլուր, կարիք կար տնտեսական ներդրման: Թեև համայնքը դարեր ի վեր կենդանություն է պահպանել գյուղատնտեսական աշխատանքներով, սակայն հետազոտություննեից պարզվել է, որ ավանդական գյուղմշակաբույսերից գյուղացու եկամուտը խիստ ցածր է:

«Հետևապես, նորարարության կարիք կար, և մեր ծրագրով այստեղ կարճ ժամանակում 1-2 անգամ կաճի գյուղացու եկամուտը, առաջիկայում փոխելով համայնքի դեմքը: Ստեղծելով ուսումնաարտադրական կենտրոն մարդկանց սովորեցնում ենք աշխատանք նոր մշակաբույսերի հետ: Օրինակ, տեսնում եք ամեն տարին հազարավոր շիվեր են կտրվում երիտասարդ ծառերից, քանի որ ունեն 2 տարվա պիտանելիության ժամկետ, որպեսզի կազմակերպվի լոբու մշակումը: Իսկ մենք առաջարկեցինք օժանդակել բույսի աճմանը դեպի վեր, 10 տարվա պիտանելիության ժամկետով երկաթե Տ-աձև սյուների միջոցով: Հաստատված տվյալներով այսպես հնարավոր է մեծացնել բերքատվությունը և եկամտաբերությունը 50-70 տոկոսով: Այսինքն լուծեցինք բնակպահպանական և սոցիալ-տնտեսական խնդիր»,- նշեց Տոռոզյանը:

Համայնքում կաթիլային ոռոգման փորձառություն չի եղել, ծրագրի շրջանակում գյուղատնտեսներին սովորեցրել են և ջերմոցների, և բաց դաշտերի կաթիլային ոռոգման մեթոդը, ինչը հնարավորություն կտա 2-3 անգամ խնայել ծախսվող ջրի ծավալը, որը Տաթևում, ամռան կեսից լուրջ խնդիր է:

«Գյուղացին պարզեց, որ հնարավոր է ստանալ ավելի շատ ու լավ բերք, ծախսելով ավելի քիչ ջուր, խուսափելով ջրի համար սովորաբար կուտակվող նախկին հերթերից, վեճերից, ծախսերից և այլն»,- ընդգծեց նա:

Ըստ Տոռոզյանի՝ ծրագրում 2 շահառու խումբ կա` չափահասները, որոնք անմիջապես մասնակցում են գյուղատնտեսական աշխատանքներին ու գործնականում սովորում այդ ամենը, ինչպես, օրինակ, բրոկոլիի դեպքում:

Ծրագրի շրջանակում գյուղատնտես-փորձագետի ներգրավումը հնարավորություն է տալիս խորհրդատվություն ապահովել բնակիչներին ինչպես նոր մշակաբույսի սննդային արժեքի, օգտակարության, սննդում կիրառման տարբերակների, այնպես էլ դրանք մշակելու դեպքում ակնկալվող եկամատաբերության առումով:

Իսկ թե ինչպես է գյուղացին իրացնելու լավ մշակված բերքը, Տոռոզյանը վստահեցրեց, որ այդ խնդրի լուծման ուղղությամբ ևս աշխատում են:

«Առաջիկայում կհիմնադրենք «Տաթևի Բարիքներ» բրենդը: Իսկ Տաթևի շուկայի ներուժը բավականին մեծ է, այստեղ տարեկան միջինը 120.000 զբոսաշրջիկ է լինում, կան շատ-շատ հյուրատներ, հյուրանոցներ, իջևանատներ և այլն, այս տարի վերանորոգվել է Սատանի կամրջից դեպի Տաթև տանող ճանապարը: Նաև մենք նպատակ ունենք այսօրինակ աշխատանքային ծրագրերով ուսումնական այցեր ունենալ այս մարզի այլ համայնքներ: Ու վստահ ենք, որ հաջողելու ենք, քանզի ընդամենը 1 ամիս 10 օր է ինչ գործում ենք, և արդեն 90 տոկոսով հաջողել ենք»,- նշեց Տոռոզյանը:

 «Պահպանվող տարածքներ» ծրագրի տրամադրած 15.550.000 և մեր հկ-ի ներդրած 2.700.000 դրամով, նախատեսվում է ծախսվ մինչև հաջորդ տարվա հունվար:

Ծրագրի օգտակարության մասին հետաքրքրվեցինք նաև շահառուներից, ովքեր մեզ հետ զրույցում նշեցին, որ անհամբեր ու լիահույս սպասում են գյուղատնտեսական տարվա ավարտին, այդ ժամանակ միայն կկարողանան հստակ պատասխանել հնչեցրած հարցին:

Կարինե Սահակյան

Այս թեմայով
am