Նեւադայում արեւի տակ կանգնած մեքենայում թխվածքաբլիթ են թխել

Նեբրասկայի ազգային օդերեւութաբանական ծառայությունը ցուցադրել է ուժեղ շոգի ազդեցությունը՝ փորձելով արեւի տակ կանգնած մեքենայում թխվածքաբլիթ թխել:

Նեբրասկայի մեծ մասում օդի ջերմաստիճանը գերազանցել է 33 աստիճանը, ընդ որում, զգացվում է 40 աստիճան եւ ավելի բարձր, հաղորդում է FoxNews-ը:

Փորձի ամբողջ ընթացքը ցուցադրվել է օդերեւութաբանական ծառայության թվիթերում:

 «Եթե ձեզ հետաքրքիր է՝ լինելու է այսօր շոգ, մենք կփորձենք թխվածքաբլիթ թխել՝ օգատգործելով միայն  արեւը եւ մեր կայանատեղիում գտնվող մեքենան», - ասված էր առաջին թվիթում:

Հինգշաբթի առավոտյան ջերմաչափի հետ  բիսկվիտային խմորը տապակով դրել են փակ մեքենայում:

Թխվածքաբլիթի թխման համար սովորաբար 350 աստիճանի դեպքում պահանջվում է 14-17 րոպե:

Մեկ ժամ անց տապակը տաքացել է մինչեւ 175 աստիճան, իսկ խմորը բարձրացել է:

«Սա լավ պահ է հիշեցնելու համար բոլորին, որ ձեր մեքենան իսկապես մահացու վտանգավոր է դառնում: Ամեն տարի միջինում 38 երեխա է մահանում տաք մեքենաներում », - հիշեցրել է օդերեւութաբանական ծառայությունը:

Մոտ 5 ժամ անց ազգային օդերեւութաբանական ծառայությունը հրապարակել է հերթական թարմացումը:

«Թխվածքաբլիթի վերին շերտը թխվում է, իսկ ստորին շերտը մնում  է փուխր: Բայց ինչն է ավելի հետաքրքիր՝ հետեւի նստատեղի ջերմաստիճանը ստվերում մնում է144 աստիճան»:

Արեւի տակ 8 ժամ մնալուց հետո թխվածքաբլիթը համարյա թխվել է:

Այս թեմայով
am