Քաղաքապետարանում «սևերի ու սպիտակների» բաժանումը հասել է գագաթնակետին

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանում և թաղապետարաններում «հնի ու նորի» կամ, ինչպես ասել է դասականը, «սևերի ու սպիտակների» բաժանումը հասել է գագաթնակետին:

Բանն այն է, որ համայնքային ծառայողների շրջանում ատեստավորում է սկսվել, ինչն արվում է ըստ օրենքի՝ 3 տարին մեկ: Բացի այդ՝ հին ծառա­յողներին, որոնց թոշակային տարիքը լրացել է (65 տարեկանը), թեև օրենքը թույլ է տալիս ևս մեկ տարով երկա­րացնել աշխատանքային պայմանա­գիրը, սակայն պայմանագրերը չեն երկարացնում:

Եվ քաղաքապետ Հայկ Մարությանի հայտնվելուց հետո մեկ տարուց պակաս ժամանակահատվա­ծում քաղաքապետարանի աշխատակազմը մի 40 տոկոսով նորացել է՝ նոր դեմքեր են հայտնվել գրեթե բոլոր վարչություններում: Նրանք բոլորովին այլ կարգավիճակ ունեն՝ ինչպես վայել է «սպիտակ» աշխատողներին՝ սիրված ու գնահատված են, շատ բարձր պարգևավճարներ են ստա­նում եւ առհասարակ՝ յուրային են ու դրության տերը: հսկ հները ոչ միայն հայտնվել են «սևերի» ցուցակում, քանի որ նախկինների օրոք աշխատել են՝ կարևոր չէ, թե ինչ, այլև բոլոր առիթներն օգտագործվում են նրանցից ազատվե­լու համար:

Ամենակարեւորը՝ եթե հին աշխատողները 80-90 տոկոսի չափով պարգևավճար են ստանում, ապա նորերից ոմանք՝ անգամ 200 տոկոսի չափով: «Պարգևավճարների ցուցակը որ նայեք, միանգամից կհասկանաք, թե ովքեր են սպիտակները, ովքեր՝ սևե­րը»,- ասաց մեր զրուցակիցը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am