ԲԴԽ նիստն ուշանում է

Բարձրագույն դատական խորհրդում այսօր շարունակվելու է ԲԴԽ նորընտիր անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցի քննությունը: Նման պահանջով ներկայացել էին ԲԴԽ անդամներ Գրիգոր Բոքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը, Լիպարիտ Մելիքջանյանը: Թեև հայտարարված էր, որ նիստը սկսվելու է ժամը 11-ին, սակայն դատավորները դեռ չեն ժամանել:

Հիշեցնենք, որ երեկ նիստն ընդհատվեց, երբ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը միջնորդեց որպես վկա նիստի հրավիրել Վճռաբեկ դատարանի երկու դատավորներին: Նախշուն Տավարացանը հայտարարել էր, որ երդումից հրաժարվելու իր որոշման վրա ազդեցություն էր ունեցել այդ գործընկերների ցանկությունը:

Նրանք ևս հայտարարել էին ԲԴԽ կազմը համալրելու իրենց ցանկության մասին:

Այս թեմայով
am