Բակո Սահակյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել Տիգրանակերտում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին Տիգրանակերտում անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն՝ գյուղատնտեսության զարգացմանը և ոլորտում առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցերի շուրջ:

Զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարարը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, համապատասխան գերատեսչությունների, շրջվարչակազմերի ղեկավարները:

Իր եզրափակիչ ելույթում երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ այն պահանջում է նպատակաուղղված և համակարգված աշխատանք թե կենտրոնական, թե շրջանային և թե տեղական կառավարման օղակների պատասխանատուների կողմից:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, կառավարության անդամներ, շրջվարչակազմերի ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:

Այս թեմայով
am