Ո՞ր թիմերը կլինեն հայկական ակումբների մրցակիցները Եվրոպա լիգայի երկրորդ փուլում

Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության երկրորդ փուլում հայկական թիմերից երկուսին բաժին են հասել բավականին բարդ մրցակիցներ: «Ալաշկերտի» մրցակիցը կլինի ռումինական «Ստյաուան», իսկ «Փյունիկը» կմրցի չեխական «Յաբլոնեցի» հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում պարտվելուց հետո ևս կմասնակցի Եվրոպա լիգային: Հայաստանի չեմպիոնի մրցակիցը, սակայն, թույլ ակումբ է համարվում: Որակավորման երկրորդ փուլում Վարդան Մինասյանի թիմը խաղալու է Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» հետ։ Մասնագետների կարծիքով` հայկական ակումբն առանց դժվարությունների կհաղթի ջիբրալթարական թիմին:

Այս թեմայով
am