Լարված իրավիճակ. իրար վրա զեկուցագրեր են գրում. սպառնում է ՀՀԿ-ի ռեւանշով. Ո՞վ է «ռուլիտ» անում

Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կրթության տեսչական մարմնում բավական լարված իրավիճակ է ստեղծվել։ Աշխատողները միմյանց վրա զեկուցագրեր են գրում, եւ դրանից հետո առաջ եկած դժգոհությունն իրականում կառույցում ստեղծում է անվերահսկելի իրավիճակ։ Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանն ըստ էության չի կարողանում վերահսկել իր ղեկավարած կառույցում իրավիճակը։

Մեզ պատմեցին, որ կառույցում իրավիճակը «ռուլիտ» է անում Շագաֆյանի տեղակալ Ռայա Գալստյանը, որի աղջիկն ու հարսը Չեխովի դպրոցում են աշխատում։

Իրավիճակը վերահսկելու որոշակի փորձեր իրականացնում է Կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սասուն Համբարձումյանը։ Վերջինս էլ, սակայն, աշխատողներին մշտապես սպառնում է ՀՀԿ-ի հնարավոր ռեւանշով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am