Բոլորը սկսեցին բղավել, սկսվեց խուճապ. Հովհաննեսը մանրամասներ է պատմում Մոսկվա-Երևան օդանավի ուղևորների տարհանման մասին /տեսանյութ/

Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից Երևան թռչող Nordwind Airlines ավիաընկերության օդանավում ծխի պահին խուճապ է եղել, սակայն տարհանումն արագ է կատարվել: Այս մասին Լայֆին հայտնել է ուղևորներից Հովհաննեսը:

Հովհաննեսը նշել է, որ օդանավում արագ ծուխ է տարածվել, ուղևորները սկսել են բղավել, խուճապի մատնվել, օդաչուն միանգամից որոշում է կայացրել ու կանգնեցրել օդանավը:

Դրանից հետո ուղևորներին արագ տարհանել են վթարային ելքերով:

Հիշեցնենք, որ միջադեպից հետո 5 ուղևոր դիմել է բժշկական օգնության:

Տեսանյութն՝ այստեղ.

 

Այս թեմայով
am