Իրանն ինֆորմացիա չունի ԱՄՆ-ի կողմից իրանական անօդաչու խոցելու մասին

Թեհրանն ինֆորմացիա չունի խոցված իրանական անօդաչուի մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը, փոխանցում է Ինտերֆաքսը:

Ավելի վաղ՝ հուլիսի 18-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Օրմուզի նեղուցում ամերիկյան USS Boxer ռազմական նավն իրանական անօդաչու է խոցել: Թրամփը նշել էր, որ հարվածը հասցվել է այն բանից հետո, երբ անօդաչուն, արհամարհելով զգուշացումները, շարունակել է մոտենալ ռազմանավին:

ԱՄՆ նախագահի խոսքերով, հարվածի պահին անօդաչուն նավից հեռու է եղել ընդամենը 900 մետր:

Այս թեմայով
am