Զելենսկու թիմը հայտարարել է Պուտինի հետ բանակցությունների հասնելու մտադրության մասին

Զելենսկու թիմը հայտարարել է Պուտինի հետ բանակցությունների հասնելու մտադրության մասին: Կիևում համոզված են, որ Մոսկվան նույնպես երկխոսության կարիք ունի: Զելենսկու թիմը Պուտինի հետ բանակցություններ կազմակերպելու համար անում է ամեն հնարավորը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի առաջին օգնական Սերգեյ Շեֆիրը:

«Մենք ի ցույց ենք դնում մեր քայլերը: Լուգանսկայա բնակավայրից հեռացրել ենք զորքը, մտադիր ենք կամուրջ կառուցել, վերսկսել են Մինսկի պրոցեսը: Մենք մեր գործողություններով, նաև նախագահն իր ելույթների ժամանակ, ասում ենք, որ պատրաստ ենք բանակցությունների: Դժվար թե Ռուսաստանը միանգամից պատասխանի, բայց ևս մի քանի քայլ, և մենք կհասնենք բանակցությունների մասին համաձայնության»,- նշել է Շեֆիրը:

Այս թեմայով
am