14 ամիսների ընթացքում իմ ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանն իր ամենամեծ ձեռքբերումը համարում է ժողովրդավարությունը: Այս մասին «Ազատության» եթերում՝ Հրայր Թամրազյանի հետ հարցազրույցում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե իր ընտրությունից 14 ամիս է անցել, և այս ընթացքում որն է վարչապետի ամենամեծ, ամենակարևոր ձեռքբերումը:

ՀՀ վարչապետն ասաց, որ իր քաղաքական գործունեությունը կանխորոշում է իր պատասխանը.«Իմ ընկալմամբ, ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է ու Հայաստանի ժողովրդավար իմիջը և այն, որ ժամանակակից աշխարհում Հայաստանը անառարկելիորեն համարվում է ժողովրդավարական երկիր: 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքները ոչ դե յուրե, ոչ հանրայնորեն չվիճարկվեցին: Սա բացառիկ իրադարձություն է երրորդ հանրապետության պատմության մեջ, և ես այն կհամարեի հիմնական հաջողությունը»:Փաշինյանը նշեց, որ մայիսի 8-ին , երբ հանդես է եկել ասուլիսով, ներկայացրել է 100 փաստ, որտեղ ներառված են եղել տնտեսական բնույթի, հակակոռուպցիոն հարթության պնդումներ և հիմա դրանք կրկնելու առիթ չի տեսնում:Ամենամեծն ու ամենաֆունդամենտալը ես համարում եմ ժողովրդավարությունը՝ այստեղից բխող ճյուղերով՝ հակակոռուպցիոն պայքար, օրենքի առաջ մարդկանց հավասարություն, մենաշնորհների վերացում: Ասեմ, որ շատ կարևոր եմ համարում, որ այս ընթացքում ընտրական պրոցեսում հաղթանակներ արձանագրել է ոչ միայն հեղափոխական թիմը, իշխանությունը, այլև ընդդիմությունը, և մենք, անկախ նրանից, համաձայն ենք, թե ոչ ընտրության քաղաքական բովանդակության հետ, շնորհավորել ենք, և հարգանքով ենք վերաբերվել: Առնվազն քաղաքական մակարդակում մենք դա արել ենք և հիմա հերթն է, որ դա նաև դատաիրավական հարթության մեջ և այլ հարթություններում տեղի ունենա»:

Հարցին, թե Gallup ամերիկյան կենտրոնի հարցման համաձայն ՝ փաստորեն «Իմ քայլը» կստանար շուրջ 60 տոկոս, եթե ընտրություններ անցկացվեր հիմա, այս ցուցանիշը տասը տոկոսով ավելի ցածր է, քան անցած տարվա հոկտեմբերին անցկացված հարցման արդյունքը, Փաշինյանն ասաց, որ ԱԺ ընտրություններից առաջ կառավարությունը աշխատանքային հարցումներ է իրականացրել, և այդ ընտրություններից առաջ իրեն բերված հարցման արդյունքով կանխատեսվել է, որ «Իմ քայլը» դաշինքը կստանար 60 տոկոս, բայց ընտրությունների արդյունքում 70 տոկոս ձայն է ստացել:

Կրկին վկայաբերելով նույն հարցումը, Հրայր Թամրազյանը հարցրեց, թե կարծիք կա, որ կառավարման որակը բարձր չէ, թիրախավորվում է կադրային քաղաքականություն, 22 տոկոսը որպես բացթողում նշում է վատ կառավարումը, 27 տոկոսն ասում է՝ ձախողում չկա, իսկ վարչապետի գրասենյակի մասին 72 տոկոսը դրական է արտահայտվել, այս թվերը կարո ՞ղ են վկայել, որ ամեն ինչ վարչապետի ուսերին է, Նիկոլ Փաշինյանն ասաց.«Կա՞ արդյոք ՀՀ-ում վատ կառավարում, իհարկե կա, ինչ կապ ունի նոր երիտասարդ թիմը: Պատկերացնենք կառավարման համակարգը, 2 տոկոսը նոր եկած թիմ է, և 98 տոկոս այն համակարգն է, որն ունեցել ենք իշխանափոխությունից առաջ: Այստեղ խնդիրը համակարգային է, մենք ասում ենք՝ կոռուպցիան վատ երևույթ է, բայց մեզնից քչերն են նկատում, կոռուպցիան նաև կառավարման որոշակի համակարգ է, և պետք է որոշում կայացնեմ, թե օրինակ պոտենցիալ հավակնորդներից ում վերապահեմ այս մի բաժակ ջուրը կառավարելու իրավունքը:Երբ կա կոռուպցիոն համակարգ, ապա ով շատ տվեց, իրեն էլ տալիս ենք այդ ջուրը, իսկ երբ չկա կոռումպացված համակարգ, և կառավարությունն ստիպված է գործել օրենքներով, պարզվում է, որ շատ օրենքներ գոյություն ունեն, բայց իրենք գոյություն են ունեցել Վենետիկի հանձնաժողովի և այդ ծառություների համար, այսինքն իրենք իրականության փորձաքննությունը չեն ունեցել և հիմա, երբ դու փորձում ես աշխատել օրենքով, պարզվում է, որ դա ցույց տալու համար է, աշխատելու համար հիմնական օրենքը եղել է կոռուպցիան»:

Այս թեմայով
am