Սեյսմիկ վտանգի գնահատման և ռիսկի նվազեցման ոլորտում Ձեր շուրջօրյա ներդրումն անգնահատելի է. ԱԻ նախարարը շնորհավորել է սեյսմիկ պաշտպանության աշխատակիցներին

Հուլիսի 17-ին Սեյսմիկ պաշտպանության համակարգի 28-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հարգելի՛ աշխատակիցներ,

Սեյսմիկ պաշտպանության համակարգը ԱԻ նախարարության այն կայացած կառույցներից է, որը հաջողությամբ և հուսալիորեն իրականացնում է իր առջև դրված բազմաբնույթ խնդիրները։

Անգնահատելի է սեյսմիկ վտանգի գնահատման և ռիսկի նվազեցման ոլորտում Ձեր՝ շուրջօրյա ներդրումը:

Համակարգի կայացման գործում մեծ է ինչպես հիմնադիրների, այնպես էլ՝ ներկայիս թիմի ավանդը:

Ցանկանում եմ հետագա երկարամյա և արդյունավետ աշխատանք՝ ուղղված մեր պետության և ժողովրդի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը և համակարգի զարգացմանը:

Բոլորիս մաղթում եմ անցնցում և խաղաղ աշխատանք»:

Այս թեմայով
am