«Բերձորի և Զաբուղի հատվածում կառուցվում է ՀԷԿ, որը պատկանում է Սերժ Սարգսյանին». Դավիթ Հակոբյան

 

Meganews.am լրատվականը զրուցեց «Զբոսավարներ հարաֆից», «Զբոսաշրջության զարգացման» հկ ծրագրերի համակարգող, «Կապանի երկրագիտական»թանգարանի աշխատակից Դավիթ Հակոբյանի հետ հանքարդյունաբերության ու էներգետիկ ոլորտների  ազդեցության մասին մեր Հայրենիքի շրջակա միջավայրի վրա:

 Դավիթ Հակոբյանը ութ տարի աշխատել է «Հատուկ պահպանվող տարածքներում» ու  իր անցած ճանապարհից  ելնելով ներկայացրեց իրողոթյունըհնչեցրեց  անուններ ու բազմիմաստ պատմություններ:

-Պարոն Հակոբյան, Սյունիքի մարզի բնակիչները պնդում են, որ այստեղ նախկին մարզպետներից Սուրիկ Խաչատրյանը սիրված ու պահանջված անձնավորություն է, ի հեճուկս Հայաստանի այլ տարածքների: Ի՞նչ գործունեություն  ուներ կամ ունի նա այստեղ՝ իր Հայրենիքում:

- Որքան հիշում եմ 2012 թ.- ից   սկսեց «Լեռեքս» ընդերք օգտագործող ՍՊԸ-ի գործունեությունը, որը պատկանում էր Սուրիկ Խաչատրյանին և կարճ ժամանակով զբաղվեց ընդերքի արդյունահանմամբ Գեղի գետի ավազանի տարածքում՝«Զանգեզուր» պետական արգելավայրի պահպանվող գոտու տարածքի սերտ հարևանությամբ, և այդ կարճ ժամանակահատվածում  խիստ վնաս հասցրեց մեր շրջակա միջավայրին՝ բնությանը:  

Ի սկզբանե նրանց նպատակը շատ արագ գերշահույթ ստանալն էր դրա համար էր առանց որևէ անվտանգության ու բնապահպանական նորմերի արագ տարբերակով  գործարկեցին  ու վաճառեցին իրենց կազմակերպությունը: Արդյունքում մի քանի անգամ հանքաքարից խտանյութը կորզոզ ֆաբրիկայից  թափոնները պարզապես լցվեցին Գեղի գետ, փոքրիկ պոչամբար էին իբրև թե գործարկում, սակայն այդ պոչամբարից  ուղիղ Գեղի գետ էր լցվում կուտակվածը, որի հետևանքով գետը մի ք անի անգամ տևական ժամանակով ստացել էր խիտ կաթնագույն երանգ: Համացանցում կան պահպանված տեսարաններ այդ մասին ևոր 2014-2015 թ.-ին  ամենամեծ վնասը հասցրեց «Լեռեքս» -ը Գեղի գետի ավազանին և «Զանգեզուր արգելավայրին»:

 Ի դեպ վերջինս ստեղծվեց  2009 թ.-ին  և հասցրեց երկու անգամ վերապրել սահմանների փոփոխություն՝ ելնելով հանքարդյունաբերական բիզնեսի շահերից

- Մեր երկրում  խնդիրը ո՞րն  է՝ չունենք  գրագետ օրենսդրական պահանջներ, թե՞ բարի կամք դրանք կիրառելու հանուն բնությանը, ոչ թե փաստացի՝ հանուն հանքարդյունաբերող սեփաականատերերի շահերի:

 

- Ասեմ այսպես, ունեցել ենք օրենքներ, որոնք յուրաքանչյուր անգամ հարմարեցվել են տվյալ ժամանակահատվածում իշխող  քաղաքական թիմի վերնախավի բիզնես շահերին:

1991 թ.-ից հետո մեր բոլոր իշխանությունները իրենց առջև խնդիր չեն ունեցել պահպանել ու բարելավել բնապահպանական, շրջակա միջավայրի պայմանների բարելավմանը ուղված օրենքները, նրանք զբաղված էին դրանք շրջանցելով  կամ հարմարեցնելով  իրենց:

Արդեն վեց ամսից ավելի է ինչ հանքարդյունաբերության ոլորտում  սկսվել է   օրենսդրական փոփոխության նախաձեռնություն, որը խնդիր ունի բնապահպանական համապարփակ վերջնական ու անշրջելի օրենքի ստեղծման:

-Կարծում եք այս կառավարությունը ունի՞ քաղաքական կամք անելու հանքարդյունաբերական ու բնապահպանական դաշտի իրական բարեփոխում:

- Կարծում եմ այս կառավարությունը չունի քաղաքական և տնտեսական ռեսուրսներ, նպատակներ և այլն  դա անելու համար, որովհետև  խնդիրը  խիստ խորքային է և այս կառավարության ուժերից վեր է:

Այս կառավարությունը  չի գնա գործող հանքարդյունաբերության դեմ, այն որոշ թելերով դեռևս կապված է դրա հետ:

- ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մինի ՀԷԿ-ի խոշոր ջրատարի հասցրած  վնասները  ճանապարհին արձանագրեցինք՝ գետը և շուրջբոլորը գրեթե ամբողջությամբ  չորացել էին:

 

Ի՞նչ այլ պաշտոնատար անձանց անուններ կտաք էներգետիկ ոլորտի բիզնեսում  ներգրավված  ու անզեն  աչքով նկատելի վնասներ հասցնող  մեր բնությանն ու կենդանական աշխարհին:

- Սյունիքի նախորդ մարզպետներից նաև կասեմ, որ Վահե Հակոբյանը այսօր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենն է, վերջին  երկու  ՀՀ նախագահների, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի անունները ևս առ այսօր շրջանառում են այս ոլորտներում , չնայաց որ փաստեր չկան:

 Օրինակ, վերջերս նաև շատ են խոսում որ հիմա Բերձորի և Զաբուղի հատվածում կառուցվում  է ՀԷԿ, որը պատկանում է Սերժ Սարգսյանին:  Համենայն դեպս խոշոր լեռնահանքային ընկերությունները՝ Ագարակի, Զանգեզուրի, Կապանի կոմբինատները շարունակում են վնասել մեր բնությանը:

Որպես ՀՀ քաղաքացի ես  սկզբունքորեն դեմ եմ նոր հանքարդյունաբերական ընկերություններին, գործողների  համար էլ հարկավոր է բոլոր առումներով սահմանել խիստ պայմաններ:

Դեմ եմ փոքր ՀԷԿ-երին նույնպես, հարակվոր է էներգետիկ արտադրության  ոլորտում այլ տեսակներ զարգացնել:

Օրինակ փոքր ՀԷԿ-ին կարող են փոխարինել փոքր հողմակայանները, կարող է կիրառվել էլեկտրաէներգիայի արտադրության արևային մոդելը, կարող ենք նոր՝ ժամանակակից տեսակի ատոմակայան ունենալ և որպեսզ էներգետիկ անվտանգության բաղադրիչ և քաղաքական խաղաքարտի գործոն:

- Եթե այս ոլորտը Ձեր որոշումներից  կախված լիներ, ի՞նչ կփոխեիք :

- Տնտեսության  դիվերսիֆիկացում  կանեի, կարծում եմ մեկ սերնդի ընթացքում դա հնարավոր է: Մենք պետք է դառնանք  արտադրող և արտահանող երկիր, ոչ թե ընդերքը երկրից  դուրս հանող

Այս ամենը հնարավոր է, դա ապացուցել է Իսրայել պետությունը, ու մենք իսկապես  ունենք այդ ներուժը:

Համենայն դեպս, Սյունիքի մարզում մեզ հետ զրուցած բնակիչների  մեծ մասը համակված էր  հոռետես մտքերով, առ այն, որ եթե  հեղափոխություն եղած լիներ, ապա այս ամենի առումով այստեղ ամեն ինչ  չէր մնա նույնությամբ:

Կարինե Սահակյան

Այս թեմայով
am