Էդգար Բաբայանն՝ իր գոլային փոխանցման մասին․ ինձ ոգեշնչել է նաեւ Ռիկարդու Կուարեժման

Դանիայի առաջնության առաջին տուրում «Հոբրոն» տանը 1։1 հաշվով է խաղացել «Օրհուսի» հետ։ Դաշտի տերերը գոլը խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանի հրաշալի փոխանցումից հետո։

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Էդգար Բաբայանի հետ։

«Մենք լավ հանդիպում անցկացրինք։ Գիտեինք, որ «Օրհուսը» շատ է գնդակը վերահսկում եւ ցանկանում էինք շեշտը դնել հակագրոհների վրա։ Մեր գոլը եղավ հենց հակագրոհի շնորհիվ։ Ուրախ ենք, որ մրցաշրջանի առաջին խաղում վաստակեցինք միավոր, թեեւ կարող էինք եւ հաղթել։

Մարզումների ժամանակ բազմիցս մշակել էինք այդ հակագրոհները։ Միշտ հաճելի է տեսնել ծանր աշխատանքի արդյունքը։ Ես շատ եմ աշխատում փոխանցումների վրա։ Կարող եմ ասել, որ ինձ ոգեշնչել է նաեւ Ռիկարդու Կուարեժման, որը հաճախ է ոտնաթաթի արտաքին կողմով փոխանցումներ կատարում»,- նշել է Էդգար Բաբայանը։

Այս թեմայով
am