Դուբայի կառավարիչը, որի կինը փախել է նրանից, 70-ամյակը նշել է երեխաների ու թոռների շրջապատում (տեսանյութ, լուսանկարներ)

Դուբայի կառավարիչը հուլիսի 15-ին իր ծննդյան 70-ամյակը նշել է երեխաների և թոռների շրջապատում, հաղորդում է woman.ru-ն:

Աղբյուրը գրում է, որ մամուլում չեն դադարում Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի և նրա կնոջ՝ արքայադուստր Հայայի խրթին հարաբերությունների մասին քննարկումները, և թվում է, թե կինն այլևս չի պատրաստվում ետ վերադառնալ ամուսնու մոտ: Դուբայի արքայադուստրը բաց է թողել երբեմնի սիրելի տղամարդու հոբելյանին նվիրված տոնակատարությունը, որտեղ հավաքված է եղել նրա ընտանիքի մեծ մասը:

Դուբայի թագաժառանգ արքայազն Համդան իբն Մոհամեդ ալ Մաքթումը տեսանյութ է հրապարակել, որտեղ շեյխը ջերմորեն ողջունում է այլ կանանցից իր երեխաներին և թոռներին, այնուհետև նստում է որդու կողքին՝ քնքշորեն համբուրելով թոռան ձեռքը:

Գահաժառանգ արքայազնի հետևորդները ողջունել են նրան՝ տնային պայմաններում բարձրաստիճան անձանց հետևելու հնարավորություն ընձեռելու համար:

Աղբյուրը հավելում է, որ սա, գուցե, իրենց բարի համբավը վերականգնելու փորձ է, որին վերջին իրադարձությունները մեծ վնաս էին հասցրել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի կինը՝ արքայադուստր Հայան, անցյալ ամիս լքել է ամուսնուն և փախել Գրեմանիա՝ իր հետ ավելի քան 60 մլն դոլար վերցնելով:

 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

#Family ❤️

Публикация от Fazza (@faz3) 15 Июл 2019 в 9:10 PDT

Այս թեմայով
am