ՄԻՊ-ը քրեակատարողական հիմնարկներում թեթևացումը պայմանավորում է համաներման հանգամանքով

 Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քրեակատարողական հիմնարկներում գերբնակեցման բեռնաթափումը համարում է համաներման արդյունք:

Այս մասին նա հայտնեց հուլիսի 17-ին լրագրողների հետ զրույցում:

«Համաներումը կարևոր է, սակայն ինստիտուտն արդյունավետ չի աշխատում:  Նույնը կարող եմ ասել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգի մասին. եթե այդ համակարգն արդյունավետ գործեր, մենք գերբնակեցման խնդիր չպետք է ունենայինք  առհասարակ»,-ընդգծեց Թաթոյանը:

Նա շեշտեց, որ գերբնակեցման պատճառներից մեկն այն է, որ մենք մարդուն ազատությունից զրկելը համարել ենք պատժի կամ հարկադրանքի առաջնային միջոց:

Թաթոյանի խոսքով` նախորդ տարի իրենք գերբնակեցում են արձանագրել մի քանի  քրեակատարողական հիմնարկներում:

Այս թեմայով
am